Ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշվում է նախագահի հրամանագրում։