Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ռուս նախարարը հիշեցրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշման մասին՝ հօգուտ իրավիճակի շուտափույթ ապաէսկալացիայի։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանի նրա հարևանների անվտանգության շահերը։



















