Նարեկ Մկրտչյանն այցելել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն»

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ։

Նարեկ Մկրտչյանը շրջայց է կատարել կենտրոնի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել մանկատան սաների հետ, աշխատակիցների հետ քննարկել ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Այցի շրջանակում քննարկվել է նաև ՊՈԱԿ-ի պայմանների բարելավմանն ուղղված  հնարավորությունների ընդլայնումը, երեխաների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը։ Անդրադառնալով ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանը՝ ընդգծվել է երեխաների լավագույն շահի ապահովման  ու նրանց՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման կարևորությունը։ Ըստ այդմ՝ քննարկվել են երեխայի կենսաբանական ընտանիքի հետ շարունակական աշխատանքներ իրականացնելու և երեխային ընտանիք վերադարձնելու տարբերակներ։  

Այցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել նաև մանկատան երեխաների մասնակցությամբ միջոցառմանը։