Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Second President Robert Kocharyan’s case was examined at the Court of Appeals

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ ունի այլ դատական նիստ և դրա մասին իմացել է հունվարի 8-ի երեկոյան:

Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց փաստաբանի միջնորդությունն ու նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին: