Հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկվելու Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է այն հարցերի շրջանակը, որոնք քննարկվելու են Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ 9-րդ հանդիպման ժամանակ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բայրամովը նշել է, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային եռակողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների շուրջ։

Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում ընդունվելու է ընդհանուր հռչակագիր: