«Սա հերթական սրբապղծությունն է, ինչը տեղի է ունենում իշխող ռեժիմի օրոք». Շուշիի առանձնակի գումարտակի հայտարարությունը

Այսօր հողին հանձնեցինք մեր մարտական ընկեր Հրաչ Մուրադյանին, որի նենգաբար սպանության լուրը ինչպես յուրաքանչյուր ազատամարտիկի, այնպես էլ ցանկացած հայ մարդու մոտ առաջացրել է մեծ ցավ և զայրույթ:
Դավադիր գնդակը, ինչը կարող էր արձակվել միայն թշնամու կողմից, մեր պայքարի շարքերից ֆիզիկապես հեռացրեց Հայոց Ազատամարտի նվիրյալներից մեկին:

Կրկին սպանվել է ազնիվ, անկաշառ, հայրենիքին ու ժողովրդին նվիրված հայորդի:

Սա հերթական սրբապղծությունն է, ինչը տեղի է ունենում իշխող ռեժիմի օրոք:

Հրաչն ու մեր բոլոր նահատակները անմահ են:

ՇԱԳԱՄ-ը հետամուտ է լինելու նախաքննության ընթացքին, հանցագործության բացահայտմանը, ինչպես նաև կատարողներին և պատվիրատուներին օրենքով նախատեսված առավելագույն պատժի իրականացմանը:

ՇԱԳԱՄ-ը խորը վշտով ցավակցում է Հրաչ Մուրադյանի ընտանիքին, մերձավորներին, հարազատներին և ընկերներին:

© Medialab.am