Քոքոբելյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներն անընդունելի են (Տեսանյութ)

Քոքոբելյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներն անընդունելի են (Տեսանյութ)
Քոքոբելյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներն անընդունելի են (Տեսանյութ)

«Իմ ներկայությունը բացահայտ է: Հրանտ Բագրատյանը մեր ընկերն է եղել»,- այսօր «Ազատություն» կուսակցության համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքերով` Հրանտ Բագրատյանի քաղաքական ուժը միշտ գործել է այն դաշտում, որտեղ իրենք պատկերացրել են նաեւ իրենց քաղաքական ուղղվածությունը, մոտեցումները. «Բնականաբար, իմ ներկայությունն այստեղ պայմանավորված է Հրանտ Բագրատյանի անձի եւ մոտեցումների հետ: Սատարման մասին խոսելը դեռ վաղ է: Ոչ միայն Հրանտ Բագրատյանը, որեւիցե թեկնածու դեռ չի ներկայացրել իր հայտը: Միայն անձով չի պայմանավորված սատարելու հանգամանքը: Շատ կարեւոր է նաեւ, թե ինչպիսի մոտեցումներ ունի, ինչպիսի ծրագրային դրույթներ: Բացի այդ, մեր մոտ այդ հարցը դեռ փակված չէ, թե մենք մեր թեկնածոո՞վ հանդես կգանք, թե՞ կսատարենք այլ թեկնածուի: Բայց Բագրատյանի հետ, կարծում եմ, մենք միշտ ընդհանուր լեզու կգտնենք»:

 

Ըստ նրա, նախագահի ընտրությունները հերթական, հերթապահ ընտրություններ չեն եւ շատ լուրջ են իրենք վերաբերվում. «Միայն օլիմպիական մասնակցության համար չի կարելի մասնակցել: Բնականաբար, մենք այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե նախագահի ընտրություններին հաղթելու հավանականություն ունենք: Բայց նաեւ գտել ենք, որ նախագահի ընտրությունները հնարավորություն են տալիս գաղափարները եւ մոտեցումները հասու դարձնել հասարակության ավելի լայն շրջանների: Բայց անձնական իմ մոտեցումն այն է, որ դա լավագույն ձեւը չէ: Այլ ճանապարհներ էլ կան»: Կարդալ ավելին