Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել.ՊՆ

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն»,-նշվում է հաղարդագրության մեջ: