Քարաթափում Հերհեր գյուղի խաչմերուկում

Ապրիլի 23-ին, ժամը 20:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանա­պարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը (մոտ 10 խմ) հեռացրել են ավտոճանապարհից և ճանապարհը դարձրել երկողմանի երթևեկելի:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։