«Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռը հարձակման է ենթարկվել. Զեկույց

«Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռը հարձակման է ենթարկվել. Զեկույց
«Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռը հարձակման է ենթարկվել. Զեկույց

Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին Մալայզիական ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ նախնական զեկույցում փորձագետները եզրակացության են եկել, որ այն օդում մասերի է բաժանվել արտաքին առարկաների ազդեցության արդյունքում: Այս մասին տեղեկացնում է www.lragir.am-ը` հղում անելով BBC-ին:

Ըստ աղբյուրի, Նիդերլանդների ենթակառուցվածքների ու տրանսպորտի անվտանգության հանձնաժողովի՝ սեպտեմբերի 9-ին հրապարակած զեկույցում նշվում է, որ Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող ինքնաթիռը տեխնիկապես սարքին է եղել և թռիչքի ժամանակ վնասվածքներ չեն գրանցվել: Փորձագետների կարծիքով, ինքնաթիռին «մեծ էներգիա ունեցող բազմաթիվ օբյեկտներ են հարվածել»: Դատելով վնասվածությունից՝ կարելի է եզրակացնել, որ ինքնաթիռը կործանվել է օդում:

Հիշեցնենք, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 298 մարդ: Ուկրաինայի իշխանությունները և Արևմուտքը կործանման մեջ մեղադրում են ռուսամետ անջատողականներին: