Կառավարությունը հավանություն է տվել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիային

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Նշվում է, որ համաձայն միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման
առկայության դեպքում՝ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: