ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկում է այս տարվա երկրորդ կիսամյակում իրեն հատկացնել հատկացնել 1,093,750 դոլարին համարժեք դրամ։ Այս հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովմամբ։
Ըստ հիմնավորման՝ արբիտրաժային գործով հայցվորները հունիսի 30-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ են ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին ծանուցում, որին հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթին (Emergency Arbitration) առնչվող գործընթացներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















