ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու 3 նոր անդամների անունները

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։

Ըստ այդ որոշումների, վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Սուրենի Աղեկյանի, Նարինե Սլավիկի Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Հրաչյայի Մարությանի լիազորությունները։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկել է Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։

Ըստ այդմ, Երևանի ավագանու անդամի մանդատներե տրվել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվեց Արամ Վարոսի Մանուկյանին։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանին քննարկել էր  ավագանու 5 անդամներին՝ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Գևորգ Ստեփանյանին, Զարուհի Փոստանջյանին, ինչպես նաև ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին մանդատից զրկելու նախագիծը:

Նրանցից 3-ի՝ Նարինե Հայրապետյանի, Հայկ Մարությանի և Սոնա Աղեկյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել էին: