Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել շփման գծում իրավիճակի վերաբերյալ․  

«Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:  

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:   Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»: