Շատ կարեւոր էր Աշոտ Կարապետյանի հետ իմ վստահորդի առերեսումը. Սեդա Սաֆարյան․ ՀԺ

Շատ կարեւոր էր Աշոտ Կարապետյանի հետ իմ վստահորդի առերեսումը. Սեդա Սաֆարյան․ ՀԺ
Շատ կարեւոր էր Աշոտ Կարապետյանի հետ իմ վստահորդի առերեսումը. Սեդա Սաֆարյան․ ՀԺ

Ռուսաստանում այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով մահացած Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով առանցքային մարդկանցից մեկն էր:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց մարտիմեկյան դեպքերից տուժած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Աշոտ Կարապետյանը առնչվում է այն դրվագին, ըստ որի՝ մի անձնավորություն փետրվարի 29-ի լույս 1-ի գիշերը ցուցարարներին հայտնել էր հնարավոր տեղազննության մասին եւ իբր ձախողել իրենց օպերացիան. «Սակայն հետո բոլորս էլ հասկացանք, որ որեւէ միջոցառում չի եղել, այլ միջոցառման անվան տակ հանրահավաքի ցրման գործընթաց է եղել, եւ այդ գիշեր, երբ փոխգնդապետին հրավիրել են ոստիկանություն՝ իբր առաջադրանք տալու, հրավիրողը Աշոտ Կարապետյանն է եղել»:

Սաֆարյանը նշեց, որ ողջ գիշեր դեպքեր են եղել, որոնք խիստ կասկածահարույց էին. «Այսօր արդեն գիտենք, որ այդ գիշեր որոշակի զենք եւ զինամթերք է արկղերով տեղափոխվել, եւ, ըստ իմ վստահորդի հայտարարության, դրանք Օպերայի բակում տեղադրած նույն զենքերն էին, որոնք հետո հիմք հանդիսացան, որ նախահարձակ լինեն»:

Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ Աշոտ Կարապետյանը այդ ամենին տեղյակ անձնավորություն էր, եւ շատ կարեւոր էր նրա հետ կոնկրետ իր վստահորդի առերեսումը։

Մանրամասները՝ այստեղ