Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի պատասխանը եւ խնդրել պատրաստել հայցադիմումը. փաստաբան

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը:

Gepostet von Amram Makinyan am Sonntag, 26. Januar 2020

Հիշեցնենք, որ երեկ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հրայր Թովմասյանը նախ ամենօրյա, ապա՝ ամենշաբաթյա, հետո՝ ամենաամսյա ռեժիմով իրեն իր ծառայություններն է առաջարկել։

Որին ի պատասխան Հրայր Թովմասյանը հայտարարել էր, թե եթե Փաշինյանը փաստ չհրապարակի, զրպարտության վերաբերյալ հայց կներկայացնի նրա դեմ։
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում էր կատարել՝ ներկայացնելով փաստը։

Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 26. Januar 2020