Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան է տրվել.

Թաթուլ Լավրենտի Ղազարյանին թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

Արմեն Միքայելի Օհանյանին թիվ N զորամասի հրամանա-տարի տեղակալ, փոխգնդապետ

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան է տրվել.

Կորյուն Վազգենի Վարդանյանին թիվ N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ

Արիության մեդալ է տրվել.

Իվան Արմենի Ներսեսյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ

Շավո Երջանիկի Սամսոնյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Արսեն Ստեփանի Դանիելովին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է տրվել

Աղասի Արծրունի Հարությունյանին թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան

Արեգ Արտակի Ադուրյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ

Գարիկ Միհրանի Սարգսյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ

Նարեկ Վահանի Վարժապետյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Հովհաննես Սամվելի Մազմանյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Դավիթ Հրայրի Հարությունյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Ալեքսանդր Վահեի Դարբինյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Վահան Արթուրի Սարգսյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային: