Մարիոպոլում և Վոլնովախում ուժի մեջ է մտել լռության ռեժիմը խաղաղ բնակչությանը տարհանելու համար

 Ռուսաստանը հայտնում է  Ուկրաինայի Մարիոպոլ և Վոլնովախ բնակավայրերում լռության ռեժիմի մասին՝ մարդասիրական միջանցքներով խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար:

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ:

Նշվում է, որ դա հնարավոր է դարձել հումանիտար միջանցքների և տարհանման երթուղիների վերաբերյալ ռուսական և ուկրաինական կողմերի պայմանավորվածության շնորհիվ: