Հայտնաբերվել են գերբեռնված միկրոավտոբուսներ և ավտոբուսներ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։

Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։

Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ հինգ տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում հայտնաբերվել են կրկին գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ։

Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Մշակվում է «Հայփոստ»-ի վերափոխման ռազմավարությունը

Նոր տեսակավորման կենտրոններ մարզերում, սպասարկման գրասենյակների պայմանների բարելավում, դուստր ձեռնակություններ ԱՄՆ-ում և Չինաստանում. մշակվում է «Հայփոստ»-ի վերափոխման ռազմավարությունը#ArmGovՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Posted by ՀՀ կառավարություն on Tuesday, September 8, 2020