«Սանիթեք» ընկերության ասուլիսի ընթացքում հնչեցին մի շարք անհիմն, երբեմն՝ զավեշտի հասնող պնդումներ. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է այսօր կայացած «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչների ասուլիսին։

««Սանիթեք» ընկերության ասուլիսի ընթացքում հնչեցին մի շարք անհիմն, երբեմն՝ զավեշտի հասնող պնդումներ: Թեմային կանդրադառնամ այսօր երեկոյան, ժամը 20.30-ին ուղիղ եթերում կայանալիք ծավալուն հարցազրույցի ժամանակ՝ 1in.am-ի Նվեր Մնացականյանի տաղավարում»,-գրառում է կատարել քաղաքապետը: