Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին ուղերձով կդիմի ԱՄՆ Կոնգրեսին. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին ամենամյա ուղերձով կդիմի Կոնգրեսի երկու պալատների անդամներին՝ ներկայացնելով երկրում առկա իրավիճակը և իր վարչակազմի առաջիկա ծրագրերը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

Երկրում իրավիճակի վերաբերյալ ուղերձը նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված ամենամյա դիմումն է ԱՄՆ Կոնգրեսին, որի ընթացքում պետության ղեկավարը ամփոփում է անցած տարվա արդյունքները, գնահատում երկրի դրությունը և ներկայացնում վարչակազմի հիմնական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները։

Որոշ ժամանակ ԱՄՆ նախագահները ուղերձը ներկայացնում էին գրավոր՝ ավելորդ համարելով Կոնգրեսում բանավոր ելույթը։ Կոնգրեսի երկու պալատների առջև անձամբ հանդես գալու ավանդույթը 1913 թվականին վերականգնել է նախագահ Վուդրո Վիլսոնը։