Ձերբակալվել է Մելիք Մանուկյանի եղբայրը

Ձերբակալվել է Մելիք Մանուկյանի եղբայրը
Ձերբակալվել է Մելիք Մանուկյանի եղբայրը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի հասարակայության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Քրեական օրենսգրքի 38-332 -րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ռոբերտ Մելիքյանը»,-ասաց նա։

«Նշենք,որ ՀՀ ՔՕ-ի 38-332-րդ հոդվածը սահմանում է՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելը։ Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղում պայթյուն էր տեղի ունեցել, ինչից հետո պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկը՝ 555ԼԼ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերը», առանց իրավապահների թույլտվության, մի քաղաքացի հեռացրել էր դեպքի վայրից՝ չենթարկվելով ոստիկանի պահանջին»,-տեղեկացնում է աղբյուրը։