Հրդեհ Տիգրան Մեծ պողոտայի խանութներից մեկում. մեկ անձ վերակենդանացման բաժանմունքում է. ՆԳՆ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:02-ին ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։21-ին։