Հայաստանը հայտնվել է Ուկրաինայի «կարմիր» ցուցակում

Իրան

Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում Քովիդ-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Ըստ այդմ՝ Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում։ Հետևաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, ստորագրած) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։

Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաև Ուկրաինայի տարածքում։ Բացի թեստի արդյունքից, Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաև Քովիդ-19 ծածկող ապահովագրություն։

Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը: