Հայկ Մարությանի խոսնակը նույնպես հեռացավ պաշտոնից

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս, շնորհակալ եմ լրատվամիջոցների գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության եւ այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար»: