Նոր զարգացումներ՝ «Թփուտներ» ռեստորանից փախած արջի գործով

Նոր զարգացումներ՝ «Թփուտներ» ռեստորանից փախած արջի գործով
Նոր զարգացումներ՝ «Թփուտներ» ռեստորանից փախած արջի գործով

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝  «Թփուտներ» ռեստորանային համալիրից փախուստի դիմած արջը եղել է Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջ, որը պահելու իրավունք նշված ռեստորանի սեփականատերը չի ունեցել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը հոկտեմբերի 21-ին վանդակից դուրս էր եկել և միայն հրշեջ-փրկարարների ու կենդանաբանական այգու աշխատակիցների համատեղ ուժերով արջը վնասազերծվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Արջի փախուստը հանցագործության բացահայտման հիմք է հանդիսացել, քանի որ փաստի կապակցությամբ ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունում եւ պարզվել է, որ արջը հանդիսանում է Կարմիր գրքում գրանցված կովկասյան գորշ արջ, որին «Թփուտներ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդեն Եղիազարյանը որսացել կամ ձեռք է բերել՝ առանց կենդանական աշխարհի պահպանոության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվության։  

Բնությանը պատճառված վնասը գնահատվել է 500 հազար դրամ եւ բացառված չէ, որ Վ.Եղիազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի։  

Նշենք,  որ ապօրինի որս կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածով։

Հեղինակ: «Փաստինֆո»