Կադաստրի կոմիտեն հերքում է Վահագն Վերմիշյանի հայտարարությունը

Կադաստրի կոմիտեն հերքում է Վահագն Վերմիշյանի հայտարարությունը
Կադաստրի կոմիտեն հերքում է Վահագն Վերմիշյանի հայտարարությունը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում խոսելով «Արարատ ցեմենտի գործարանին կից ինչ-որ մի գործարանի» կառուցման համար գյուղատնտեսական հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին, ասել է. «Այստեղ պետական մտածողության խնդիր է, եթե գյուղատնտեսության նախարարը գրում է, որ դեմ չէ, իսկ կադաստրի ծառայությունը կտրականապես դեմ է, այստեղ Հռոմի պապից ավելի քրիստոնյա ես ուզում երևալ…»։

Կադաստրի կոմիտեն այս առիթով տեղեկացնում է, որ երբևէ կարծիք չի տրամադրել «Արարատ ցեմենտի գործարանին կից» հողամասի նպատակային նշանակության հարցով, քանի որ միջգերատեսչական հանձնաժողովը, որի նախագահը պրն Վերմիշյանն է, արդեն իսկ այդ հարցով տվել էր դրական եզրակացություն՝ առանց Կադաստրի կոմիտեի քննարկմանը ներկայացնելու և կարծիքը ստանալու։

Մինչդեռ ՀՀ կառավարության 29.12.2011 թ. 1920-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73581) սահմանված կարգի Ընդհանուր դրույթների 7-րդ կետով, միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս միայն բոլոր անդամների համաձայնության դեպքում։

Պահպանված են պաշտոնական բոլոր գրությունները, որոնք վկայում են վերի բերվածի մասին։

Կադաստրի կոմիտեի լրատվություն