Վազգեն Թևանյանը ՝ Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Այդ մասին տեղեկացնում է Armsport.am-ը։

Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և հաղթեց ՝ 9։1 հաշվով:

Հիշեցնենք, որ որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին: 1/8 եզրափակչում պարտության մատնեց Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մոհամեդ Ալիին 11։0:

Ապա, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել Նիկոյալ Օխլոպկովի նկատմամբ (Ռումինիա):

Եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին (7։2)