ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է «Ազատություն նախագիծ» գործողությունը, որի շրջանակում ԱՄՆ զինված ուժերը պետք է Հորմուզի նեղուցից դուրս բերեին հակամարտության պատճառով այնտեղ արգելափակված նավերը։ Այս մասին Թրամփը հայտնել է Truth Social հարթակում՝ գործողության մեկնարկից գրեթե 48 ժամ անց։
Թրամփի խոսքով՝ որոշման հիմքում Իրանի հետ համաձայնագրի շուրջ «մեծ առաջընթացն» է։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ։
«Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքների, Իրանի դեմ արշավի ընթացքում մեր ունեցած զգալի ռազմական հաջողությունների, ինչպես նաև այն փաստի վրա, որ Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ գրանցվել է մեծ առաջընթաց, մենք փոխադարձ համաձայնության ենք եկել, որ, թեև շրջափակումը լիովին ուժի մեջ կմնա, «Ազատություն նախագիծը» (նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով) ժամանակավորապես կդադարեցվի՝ տեսնելու՝ արդյոք հնարավոր է վերջնականացնել և կնքել համաձայնագիրը»,- գրել է Թրամփը։
Իրանական լրատվամիջոցները այս քայլը որակել են որպես «նահանջ»՝ նշելով, որ այն հետևանք է Հորմուզի նեղուցը վերաբացելու Թրամփի «շարունակական ձախողումների»։



















