«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին մարտի 1-ի զոհերի հիշատակին

«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության անունից իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին։

Խորհրդանշական այս օրը ցանկանում ենք վերահաստատել մեր հավատամքը, որ բռնությունը քաղաքական գործընթացներում տեղ չունի։

Հայաստանի զարգացման հիմքը արդարությունը, ազատությունն ու համերաշխությունն են։

Այս մասին հայտնում է «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։