Տիգրան Սիմոնյանի հարազատները նրա մահվան մասին իմացել են լրատվամիջոցներից

Տիգրան Սիմոնյանի հարազատները նրա մահվան մասին իմացել են լրատվամիջոցներից
Տիգրան Սիմոնյանի հարազատները նրա մահվան մասին իմացել են լրատվամիջոցներից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քիչ առաջ այցելեցին երեկ՝ 2015թ. փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին: Տիգրան Սիմոնյանը Վանաձոր քաղաքից էր: Ինչպես հարազատներն են հայտնել՝ Տիգրանն ավարտել էր Վազգան Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու անցել ծառայության: Արդեն մոտ երկու տարի ծառայում էր Լեռնային Ղարաբաղի ԼՂ Եղնիկներ զորամասում և ըստ հարազատների՝ սիրով էր կատարում իր […]

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քիչ առաջ այցելեցին երեկ՝ 2015թ. փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին: Տիգրան Սիմոնյանը Վանաձոր քաղաքից էր:

Ինչպես հարազատներն են հայտնել՝ Տիգրանն ավարտել էր Վազգան Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու անցել ծառայության: Արդեն մոտ երկու տարի ծառայում էր Լեռնային Ղարաբաղի ԼՂ Եղնիկներ զորամասում և ըստ հարազատների՝ սիրով էր կատարում իր աշխատանքը:

Մոր խոսքերով, Տիգրանը մեծ ցավով էր ընդունել վերջերս Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դեպքը, որի ժամանակ սպանվել էր Հայկազ Բարսեղյանը:

Զինծառայողի հարազատներից մեկն ասաց, որ Տիգրանի մահվան մասին լուրն իմացել է լրատվամիջոցներից: Հարազատներին դեպքի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Այս պահին զիծառայողի հարազատները սպասում են, թե երբ Վանաձոր կբերեն Տիգրանի մարմինը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ