ԼՂ հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում գրել է.  

«Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից ինը ամիս շրջափակումից հետո սկսվեց դաժան հարձակում, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնագաղթի։ Նրանց վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից»։