Թուրքիայում ավտոբուսի վթարից 21 մարդ է մահացել (լուսանկարներ)

Թուրքիայի Բալըքեսիր նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 15 մարդ, իսկ 17-ը ստացել են վնասվածքներ։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հայտնում է Ermenihaber.am-ը։

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայություններն ու իրավապահները։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։  Ավտոբուսը Թուրքիայի Բալըքեսիր քաղաքից մեկնում էր Էդրեմիթ քաղաք։ Նշվում է, որ  ավտոբուսի  վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները հրապարակել են նաև տեսանյութ։

Օգոստոսի 6-ի առավոտյան Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում Ստամբուլից Իզմիր ուղևորներ տեղափոխող ավտոբուսը բախվել էր ճանապարհի եզրին կայանված վիճակում գտնվող բեռնատար մեքենային: Այդ վթարից 9 մարդ էր մահացել, 30-ը՝ վիրավորվել: