Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Մարտ ամսվա վճարման մասին արդեն ծանուցվել է շուրջ 77,500 շահառու։ Հիշեցնենք, որ աջակցությունը տրվում է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիներին (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։

Դիմումներն ընդունվում են առցանց՝ օոliոe.ssa.am կայքում՝ 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն