Փաշինյանի ինքնաարդարացման անիմաստ փորձերը շարունակվում են. Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լսեցի Փաշինյանի հարցազրույցը։
Ոչինչ չի փոխվել։ Ինքնաարդարացման անիմաստ փորձերը շարունակվում են։
Անընդհատ 1990-ականներ, 2000-ականներ է վերադառնում ու խճճվում է։ Իր «փաստարկներին» ինքն էլ չի հավատում։ Ինքն իրեն էլ դեռ չի համոզել։

Այդ պատճառով էլ անընդհատ կրկնում է՝ «հասկանալի՞ է միտքս», «կարողանո՞ւմ եմ բացատրել», «հասկանալի՞ բացատրեցի»։
Այս անգամվա ամենամեծ հորինվածքն այն էր, թե 1990-91 թվականներին իբր Հայաստանի անկախ հանրապետություն ենք ստեղծել ոչ թե այն պատճառով, որ ցանկացել ենք անկախ պետություն ունենալ, որ պետական ժողովուրդ լինել ենք ցանկացել, այլ որ Լեռնային Ղարաբաղի հարց լուծենք։


Սա վիրավորական հորինվածք է։
Սա նաեւ անկախության համար մեր պայքարից անտեղյակ լինելու վկայություն է»։