Դատախազությունն ուսումնասիրում է ապստամբության եւ գեներալներին զանգելու մասին Վազգեն Մանուկյանի հայտարարությունները․ Armtimes.com

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից Արարատի մարզում երեկ արված հայտարարությունները:

«Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այդ մասին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Մեր կողմից մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները արձանագրվել են, եւ հիմա դատախազությունը ուսումնասիրություն է իրականացնում այդ կապակցությամբ: Դրանց հետագա ընթացքի, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասաց Աբրահամյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։