Նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Խոսնակը հերքում է

C

Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը հերքել է տարածվող տեղեկությունը, թե Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն ՉԻ ախտորոշվել», -իր ֆեյսբուքյան էջում գրել է նա՝ հերքելով աղբյուրներից մեկով տարածվող լուրը։