ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ

Դեկտեմբերի 1-ին `ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը իրականացնում է հետևյալ միջոցառումները.
– 13.15 – Երթ համալսարանների շրջանում` կրելով պաստառներ և հատուկ շապիկներ: Սկիզբը Տերյան 74-ից:
– 14:00 – ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագովներ2011 մրցանակաբաշխության կազմակերպում: Այս միջոցառման համար նախատեսված են 6 անվանակարգեր.

1.տեղական հասարակական կազմակերպություն/ներկայացուցիչ,

2.միջազգային կազմակերպություն/ներկայացուցիչ,

3.պետական կառույց/ներկայացուցիչ,

4.հանրային գործիչ,

5.մշակութային գործիչ,

6.ԶԼՄ/լրագրող

(փակ միջոցառում):

– 18:00 – Հանրային միջոցառում Մոսկվա կինոթատրոնի մոտ, որտեղ տեղադրված կլինի մեծ սեղան, պրոեկցիոն լապտեր և էկրան:

Սեղանի վրա տեղադրված կլինեն բազում նվերներ, սակայն որպեսզի անցորդները ստանան դրանք, նրանք պետք է պատասխանեն նվերին փակցված հարցին: Նրանք կարող են պատասխանել միանգամից, եթե գիտեն, կամ կարող են պատասխանը փնտրել տեղեկատվական նյութերի մեջ, որոնք տեղադրված կլինեն սեղանի վրա:

Պրոեկցիոն լապտերի միջոցով մարդիկ հնարավորություն ունեն խաղալու մեկ այլ խաղ, որը նման է խաղարկային սարքի: Կրկին մասնակիցները ընտրում են հարց պարունակող թերթ, նրանք հնարավորություն ունեն գտնելու պատասխանը տեղեկատվական նյութերից և տրամադրելով վերջնական պատասխանը: Ճիշտ պատասխանի դեպքում խաղարկային սարքը կկանգնի 3 ԶՐՈՆԵՐԻ վրա և մասնակիցները կստանան նվեր:

© Medialab.am