Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեխաների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ընդդեմ Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և աղջկա, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամների դեմ»,-հայտարարել է պաշտոնյան:
Լրագրողի հստակեցնող հարցին, թե արդյոք խոսքը Մարիա Պուտինայի և Եկատերինա Տիխոնովայի մասին է, պաշտոնյան դրական պատասխան է տվել: