Կառավարությունը նախատեսում է գումար հատկացնել Դդմաշեն համայնքի կամուրջի վերանորոգման համար

ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական բյուջեում վերաբաշխում կատարել՝ Դդմաշեն համայնքի կամուրջը վերանորոգելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում:

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր և հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում»,- նշված է որոշման նախագծում:

Որոշման նախագծում ասված է նաև, որ տվյալ կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն։