Տավուշի մարզպետը՝ գիշերվա կրակոցների մասին․ Factor.am

Ինչ-որ ՊՆ-ն ներկայացրել է՝ այդ իրավիճակն է եղել։ Ադրբեջանցիները գիշերը կրակել են մեր սահմանների ուղղությամբ։ Ավելացնելու ուրիշ ոչ մի բան չունեմ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ խոսելով երեկվա իրադարձությունների մասին։

Ի՞նչ իրավիճակ է հիմա՝ մարզպետն ասաց. «Այսօր հանգիստ է»։

Հարցին՝ բնակչության շրջանում անհանգստություն չկա՞, Ղալումյանն արձագանքեց. «Ոչ, իրենք անակնկալի չեն եկել։ Համենայնդեպս, Դուք տեղեկացված եք, որ 30 տարի է՝ մեր սահմաններում այդ նույն իրավիճակն է»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։