Մանրածախ առեւտրականները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանին

Մանրածախ առեւտրականները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանին
Մանրածախ առեւտրականները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանին

Հուլիսի 29-ին Երևանի Կոմիտաս եւ Փափազյան փողոցներում մանրածախ առեւտրով զբաղվող քաղաքացիների պատվիրակությունը հանդիպել է ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի հետ:
Ինչպես տեղեկացնում են Կոնգրեսից, «հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է փողոցային առեւտրի արգելման եւ կրպակների ապամոնտաժման հարցը, արձանագրվել, որ այն իրագործվում է օրինականության, մասնավորապես` սեփականության եւ վարձակալության իրավունքի կոպտագույն խախտումներով»:

Հանդիպմանը մասնակցող Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները առեւտրականներիհն հավաստիացրել են, որ հետամուտ են լինելու այս հարցի օրինական եւ արդարացի լուծմանը, ընդհուպ` դատական կարգով:

«Ընդգծվել է նաեւ, որ նմանատիպ հարցերի լուծման լավագույն տարբերակը հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն է վարչախմբի դեմ մղվող համազգային պայքարին»,- տեղեկացնում են կոնգրեսից:

© Medialab.am