Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարտ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը մեծ հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործերով հանձնաժողովը արագորեն կկի աշխատել:
Նաև հավելել է. «Մենք կշարունակենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ ամրապնդել ձեր պաշտպանունակությունը և ապահովել սահմանի պաշտպանությունը։ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կա համաձայնությունների երեք խումբ, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին: Եվ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը, ներառյալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը՝ իր մանդատի խիստ համապատասխանությամբ»:
Երկու երկրների նախարարների ասուլիսը՝ տեսանյութում