Լավրով. Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը

«Ամերիկայի Ձայն» – Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի դիտարկում Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։

«Միայն սովորական զենքեր», – երեքշաբթի օրը India Today-ին տված հարցազրույցում ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու հարցը:

Նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Արևմուտքում մի շարք ռազմական փորձագետներ մտավախություն են հայտնել, որ Ուկրաինայում իր ռազմական ձախողումների արդյունքում Մոսկվան կարող է որոշել դիմել այնտեղ միջուկային զենքի կիրառմանը։ Ավելին՝ սկզբնաղբյուրում: