«Բարեգործական ծրագրերի անվան տակ կարող են իրագործվել բիզնես ծրագրեր». ԿԳ նախարարը ծնողներին զգուշության կոչ է արել

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ծնողներին կոչ է արել զգուշանալ կասկածելի կազմակերպությունների առաջարկած միջոցառումներից:

«Հարգելի տնօրեններ և ծնողներ, կոչ եմ անում ցուցաբերել զգուշավորություն դպրոցներում հայտնված կասկածելի կազմակերպությունների առաջարկած միջոցառումների հարցում։ Խնդրում եմ նախապես տեղեկանալ այդ կազմակերպությունների վերաբերյալ, ծանոթանալ նրանց գործունեությանը՝ նախքան նրանց կազմակերպած միջոցառումներին աշակերտների մասնակցությունը թույլատրելը։ Այս հարցում ծնողական խորհուրդների ներգրավվածությունը շատ կարևոր է։ Բարեգործական ծրագրերի անվան տակ կարող են իրագործվել բիզնես ծրագրեր։ Հրավիրում եմ նաև մարզպետարանների և Երևան քաղաքի հանրակրթության պատասխանատուների ուշադրությունը»,- գրել է նախարարը։