Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի կայացել. Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանը փորձում է «իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը »

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի կայացել. Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանը փորձում է «իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը »
Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի կայացել. Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանը փորձում է «իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը »

Աստանայում` ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը չի կայացել:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 1-ին` վերջին պահին, հրաժարվել է հանդիպել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ  քանի որ չի կարողացել բացատրություն գտնել Աստանայում հրապարակված հնգակողմ հայտարարության եւ գագաթնաժողովում հնչեցրած իր ելույթի մեջ ներառված տեսակետների տարբերության համար:
Աստանայի գագաթնաժողովում հնչեցրած իր ելույթում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է պատերազմական հանցագործությունների եւ ցեղասպանությունների մեջ:

«Հայաստանը զորավարժություններ անցկացնելով օկուպացված տարածքներում, փոխելով քաղաքների եւ գյուղերի անվանումները եւ անօրինական կերպով բնակեցնելով օկուպացված տարածքները, փորձում է իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը»,- ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է Ալիեւը:

Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավաների, ինչպես նաեւ միջնորդ երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ, կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը`ԼՂ հակամարտության հարցում վերջնական կարգավորման հասնել` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլիայում եւ 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկայում (Կանադա) ընդունած հայտարարությունների վրա:

© Medialab.am