Վահան Բադասյանը կալանավորվել է

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը կալանավորվել է: Որոշումը կեսգիշերն անց հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը):

Ավելի վաղ Բադասյանի փաստաբանը հայտնել էր, որ իրենք չեն ընդունում մեղադրանքը, ավելին՝ դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում:

Հիշեցնենք՝ Վահան Բադասյանը «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել էր, թե կազմակերպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զենքով ֆիզիկապես վերացնելու գործընթաց: