Մեքենան ընկել է ձորը. 52-ամյա վարորդը մահացել է

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 170-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 52-ամյա վարորդ Արամ Ավանեսյանը մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։