ՄԱԿ-ը կբացի ԼՂՀ օդային սահմանը

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ: Հնարավոր է, որ այդ նիստը կարող է լուծել ղարաբաղյան հարցի հետ կապված գոնե մեկ հումանիտար հարց:
Նիստից մեկ շաբաթ առաջ տեղեկություն է տարածվել այն մասին, որ նախատեսվում առաջին թռիչքը Ստեփանակերտի օդանավակայանից: Պաշտոնյաներն ասում են, որ առաջին թռիչքը կիրականացվի այս շաբաթվա մեջ: Եվ շատ հնարավոր է, որ դրա որոշումը կընդունվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ:
Միջազգային հանրությունը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի էքստրադացիայի և ներման պատմությունը, և փորձագետները կանխագուշակում էին, թե ինչ փոխհատուցում կարող է ստանալ Հայաստանը: Մեկ փոխհատուցում մենք արդեն ստացել ենք մերժված Մադրիդյան սկզբունքների տեսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ անհրաժեշտ է վերադառնալ հակամարտության էությանը: Բայց պետք է ավելի կոնկրետ փոխհատուցում, և դա կարող է դառնալ Ադբեջանին հարկադրելը՝ թույլ տալ օդային ճանապարհի բացումը դեպի Ղարաբաղ:

Կարդալ ավելին