Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել

Ուկրաինայի Չերնովցով քաղաքի հիվանդանոցում պայթյուն է որոտացել: Պատահարի հետևանքով  տուժածներ կան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել  է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Նատալյա Գուսակը:

«Արտակարգ իրավիճակ: Քաղաքային №1 հիվանդանոցում  պայթյուն է եղել: Կան տուժածներ: Ես արդեն տեղում եմ և զբաղվում եմ պացիենտների՝ այլ հիվանդանոցներ տեղափոխմամբ: Մանրամասներն ավելի ուշ կհայտնեմ»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Գուսակը: